-
31.05.2023|
00:02
Մատներիցս հոսող լույսը
Քո մասին է պատմում,
Քո Անունն է անվերջ հոգիս
մրմնջում,
Օրհնության դռները թե մի պահ
հետ գնան,
Ես Քեզ կտեսնեմ, Տեր իմ, հավիտյան:
-
30.05.2023|
00:02
Օգնիր, իմ Հզոր, վերաշինել ցանկապատը,
Որ նորեն ջարդեցի, ու օձն ինձ կծեց,
Անգետիս կավը նվաստ է բարձրին
հասնելու համար`
Հոսում է անվերջ։
-
29.05.2023|
00:01
Անհայտի միջով սահում է կրկին պատկերդ լուսե.
Ես մահվան մահճից ճիգեր եմ անում`
Մեղքի բաժակը մերժելու համար.
-
28.05.2023|
00:01
Լույսի ճառագայթներն անցնում
են մեր կողքով.
Մենք անմասն ենք նրանց մեր
մեղքերի պատճառով
-
27.05.2023|
00:01
Պահպանիր մեզ չարի հարվածներից, Տեր իմ,
Տուր խաղաղությամբ անցնել այս ուղին:
-
26.05.2023|
00:01
Հիսուս, Դու պետք ես ինձ այսօր
ավելի, քան երեկ.
Առաջնորդիր խաղաղության մեջ,
ՈՒ մի թող, որ նյութն ու
փոքրությունը կալի:
-
25.05.2023|
00:01
Քո խաչը թող մեզ ապավեն
լինի, Տեր Հիսուս, երբ երևաս
Հոր փառքով` լուսավոր ամպերի
մեջ, այն ժամանակ մենք
-
24.05.2023|
00:10
Թեթև` լույսի պես նուրբ, ընդառաջ
ես գալիս, Տեր իմ,
Սարերի ու ջրերի վրա
տարածելով Հոգիդ,
Շշունջն է լուռ քամին` մեր
ճակատին բեկվում.
-
23.05.2023|
00:02
Մոմի հանգերով շշունջն է լսվում
կրկին երկնային.
-
22.05.2023|
00:00
Հայր ամենակարող,
Քո աջը թող պտտվի աշխարհի վրայով,
Մեզ բոլորիս պարգևի Քո սրբազան շունչը.
Տուր քայլել Քո ոտնատեղերով,
տուր լինել Քեզ պես հզոր,
Օգնիր վանենք մեր փոքրությունը,
մաքրվել, զուլալվել
Քո Հոգու հանգույն: